211652_close_icon
views-count61753 դիտում article-date 12:36 07-07-2021

Արտակարգ դեպք՝ Երևանում. բախվել են 16-ամյա տղայի՝ Hayasa մոտոցիկլն ու ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի Lexus-ը. երեխային առաջինը օգնության է հասել Lexus-ի վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 7-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 01։45-ի սահմաններում Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Ժողինստիտուտի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Տիգրան Գասպարյանի վարած Lexus մակնիշի և 16-ամյա Արամ Մ-ի վարած Hayasa մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարրը, ում առաջինը օգնության է հասել Lexus-ի վարորդ Տ. Գասպարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Lexus-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Տ. Գասպարյանն աշխատում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր