Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ Իսրայելի վարչապետը ԱՄՆ-ի առաջնորդին կարող է հանդիպել փետրվարին։ Վերջնական որոշումը այցի ժամկետի վերաբերյալ կկայացվի առաջիկա օրերին։
Նշենք, որ Նեթանյահուի ու Թրամփի միջև առաջին հեռախոսազրույցն արդեյն իսկ տեղի է ունեցել Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո։