Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» Ռունիի ֆանտաստիկ և պատմական գոլի շնորհիվ խուսափց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում ոչ-ոքի` 1:1 խաղաց «Սթոք Սիթիի» հետ:
Հաշիվը բացեց մանկունյանցիների կիսապաշտպան Խուան Մատան, որը 20-րդ րոպեին գրավեց սեփական դարպասը:
Թեպետ «Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական առավելություն ուներ, ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր, սակայն միայն հանդիպման ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Ուեյն Ռունին ֆանտաստիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը` 1:1: Նշենք, որ այս գոլը պատմական իրադարձություն էր. «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում գոլերի քանակով (250) Ռունին շրջանցեց լեգենդար Բոբի Չարլթոնին (249) և դարձավ թիմի պատմության լավագույն ռմբարկուն:
Հենրիխ Մխիթարյանը, որն այսօր նշում է իր ծննդյան 28-րդ տարեդարձը, մանկունյանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 74-րդ րոպեին: Չստացվեց հայ ֆուտբոլիստի մոտ արդյունավետ գործողություններով իրեն ծննդյան նվեր անել:
Այս ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 41 միավորով և շարունակում է մնալ 6-րդ տեղում: Նշենք, որ մանկունյանցիները իրենց անպարտելի հանդիպումների շարքը բոլոր մրցաշարերում հասցրեցին 17-ի:
[b]Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր
[/b]«Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1
Խուան Մատա, 19 (ինքնագոլ) – Ուեյն Ռունի, 90+4