Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց, Հենրիխ Մխիթարյանը` ֆանտաստիկ գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»:
Մանկունյանցիները տպավորիչ հանդիպում անցկացրեցին և հաշիվը լիովին արտացոլում է խաղի պատկերը:
2-րդ խաղակեսի 62-րդ րոպեին Լիգարդի փոխարեն խաղադաշտ մտավ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը զգալիորեն ակտիվացրեց մանկունյանցիների գրոհները:
82-րդ րոպեին Ւբրահիմովիչը կրկնապատկեց հաշիվը: Իսկ 86-րդ րոպեին Մխիթարյանը ֆանտաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 3:0: Հայ ֆուտբոլիստը «կարիճ» գոլը անկասկած մրցաշրջանի գեղեցկագույն գոլերից է: Խաղավերջում հյուրերին հաջողվեց խփել հեղինակության գոլը` 3:1:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 33 միավոր և հավասարվեց «Տոտենհեմին»` վերջինիս հետ կիսելով 5-6-րդ հորիզոնականները: «Տոտենհեմը» իր հանդիպումը դեռ չի անցկացրել:
Անգլիայի Պրեմիեր-լիգա, 18-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սանդերլենդ»` 3:1
Բլինդ, 39, Իբրահիմովիչ, 82, Մխիթարյան, 86 – Բորինի, 90+1