211652_close_icon
views-count5195 դիտում article-date 13:05 17-09-2016

Անգլիա. «Լիվերպուլը» Հենդերսոնի ֆանտաստիկ գոլի շնորհիվ Լոնդոնում հաղթեց «Չելսիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմյեր լիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Լոնդոնում, որտեղ «Չելսին» ընդունել էր «Լիվերպուլին»: Վերջին 30 խաղում Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմերը տնային պարտություն չէին կրել: Այդ շարքն ընդհատեց «Լիվերպուլը», որը հիանալի հանդիպում անցկացրեց, և առաջին խաղակեսից հետո հաղթում էր 2:0 հաշվով: Ընդ որում, մերսիսայդցիների կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի երկրորդ գոլը արտակարգ գեղեցկության ստացվեց: Ընդմիջումից հետո «Չելսին» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը. աչքի ընկավ Դիեգո Կոստան, որը առաջնությունում խփեց իր 5-րդ գնդակը և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը: Բայց այդ գոլը բավարար չէր. «Չելսին» պարտություն կրեց՝ 1:2: Այս խաղից հետո «Լիվերպուլը» վաստակեց 10 միավոր և հավասարվեց «Չելսիին»: [b]Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր [/b] «Չելսի» - «Լիվերպուլ»՝ 1:2 Դիեգո Կոստա, 61 - Դեյան Լովրեն, 17, Ջորդան Հենդերսոն, 36
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր