4273 դիտում
13:14 20-01-2017
Մեքսիկան ԱՄՆ-ին է արտահանձնել ամենահայտնի նարկոբարոններից մեկին՝ Գաճաճին
Մեքսիկայի իշխանությունները ԱՄՆ-ին են արտահանձնել ամենավտանգավոր նարկոբարոններից մեկին՝ Հոակին Գուսմանին /մականունը՝ Գաճաճ/։
BBC-ի փոխանցմամբ՝ վերջինիս ամերիկյան իշխանությունները մեղադրում են սպանությունների ու մեծ քանակի թմրանյութերի անօրինական վաճառքի մեջ։
Մեքսիկական ԶԼՄ-ների տվյալներով՝ նարկոբարոնին նկատել են Սյուդադ-Խուարես քաաղքի օդանավակայանում, որտեղից նա հավանաբար պետք է թռչեր ԱՄՆ։
Նրա արտահանձնման հայցով Մեքսիկային էին դիմել Կալիֆորնիայի և Տեխասի նահանգային իշխանությունները։ Դեռևս չի հաղորդվում այն մասին, թե որ նահանգ կուղարկեն նարկոբարոնին։ Մեքսիկայի իշխանությունները համաձայնվել են արտահանձնել նրան միայն այն բանից հետո, երբ ԱՄն-ի դատախազությունը խոստացավ, որ Գուսմանի նկատմամբ մահապատիժ չի կիրառվի։
Հիշեցնենք, որ Գաճաճի փախուստը 2015 թվականին մեքսիկական բանտի փորված թունելի միջով մեծ աղմուկ բարձրացրեց, նա ազատության մեջ մնաց ընդամենը կես տարի, իսկ հունվարին նրան ձերբակալեցին։
1980-ականներին նա ստեղծել է «Սինալոա» նարկոկորտելը, որին բաժին էր ընկնում ԱՄՆ փոխադրվող ապրանքի» ¼ մասի փոխադրումը։
Նմանատիպ նյութեր
1625 դիտում
09:39 03-10-2015
Կոլումբիայում սպանվել է ամենահայտնի նարկոբարոններից մեկը
1727 դիտում
11:01 01-04-2014
ԱՄՆ-ը կտրականապես դեմ է Թուրքիային արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին. ԱՄՆ Պետդեպ
Այս բաժնից
592 դիտում
21:16 10-05-2024
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
580 դիտում
20:14 10-05-2024
Իսրայելի ռազմական կառավարությունը հավանություն է տվել Ռաֆահում գործողության ընդլայնմանը
463 դիտում
19:03 10-05-2024
ՌԴ պետդուման Միխայիլ Միշուստինին վերահաստատել է կառավարության ղեկավարի պաշտոնում