3859 դիտում
23:56 11-06-2021
Հերթական սկանդալը. Ռուսաստանի ամենահայտնի մարզական մեկնաբաններից մեկին նույնպես զրկել են Եվրո-2020-ի հավատարմագրումից՝ Ադրբեջանի պատճառով
«Матч ТВ»-ի մեկնաբան Կոնստանտին Գենիչը հայտնել է, որ իրեն մերժել են հավատարմագրել Եվրո-2020-ի համար:
Ավելի վաղ արգելափակել էր «Матч ТВ» մեկնաբաններ Միխայիլ Մոսակովսկու և Նոբել Առուստամյանի հավատարմագրումը: Ավելի ուշ Առուստամյանը ստացավ հավատարմագրում:
«Քանի որ բանը բանից անցել է, թերևս, ես էլ արտահայտվեմ: Այո, խոսքը վերաբերվում է Ադրբեջանին և նրա վարքագծին:
Իմ հավատարմագրումը հաստատել են, ՈւԵՖԱ-ից նամակը եկել է, ստուգել են ամեն ինչ: Ամեն ինչ հրաշալի է: Մնում էր այն ստանալ: Բայց, ոնց որ թե, Նոբելի հետ կապված պատմությունը նրանց այնպես է մրմռացրել, որ մի անգամ ևս զննելով «Матч ТВ»-ի լրագրողների ցանկը, նրանք հիշել են, որ 2009-ին ես նույնպես եղել եմ Ղարաբաղում և այնտեղ մասնակցել ԱՊՀ և Բալթյան երկրների ֆուտբոլային մրցաշարին:
Այսօր զանգեցին Բաքվից, հարցրին դրա մասին: Հետո անջատեցին հեռախոսը: 5 րոպե անց ՈւԵՖԱ-ից նամակ եկավ, որ դուք հավատարմագիր չեք ստանա՝ Եվրո-2020-ի համար: Բոլոր հարցերով դիմել... ու ադրբեջանական կազմկոմիտեի փոստի հասցեն:
Ես այնքան էլ լավ չեմ հասկանում, ինչո՞ւ խառնել քաղաքականությունը սպորտի հետ, հատկապես մրցաշարի բացման օրը: Հուսով եմ, որ իմ հարցը կլուծվի, իմ հավատարմագիրը կհաստատվի, և ես այնուամենայնից կկարողանամ աշխատել այս Եվրոյում: Իսկ եթե ոչ... Բաքու, ցավոք, ես հիասթափված եմ», գրել է Գենիչը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
534 դիտում
09:16 07-07-2022
Որ դեպքում լրագրողին կարող են զրկել հավատարմագրումից. հոդվածը փոխվել է. «Ժողովուրդ»
8323 դիտում
18:59 16-10-2020
ՈւԵՖԱ-ն Ռուսաստանին և Ադրբեջանին կարող է զրկել Եվրո-2020-ի խաղերն անցկացնելու իրավունքի. The Sun
Այս բաժնից
1273 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1297 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1543 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը