Կոլումբիայում սպանվել է ամենահայտնի նարկոբարոններից մեկը
Կոլումբիայի ռազմաօդային ուժերի ռմբակոծության արդյունքում սպանվել է այդ երկրի ամենահայտնի նարկոբարոններից մեկը՝ Վիկտոր Նավարոն, ով հայտնի էր «Մեգատեո» մականվամբ, հաղորդում է BBC-ն հղում անելով Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին:
Նավարոն համարվում էր Կոլումբիայի թիվ մեկ մարքսիստը, այսպես կոչված, Ազգային ազատագրման բանակի վերջին առաջնորդը: Բանակը լուծարվել էր 16 տարի առաջ, սակայն շարունակում էր գաղտնի գործել, իսկ ամերիկյան իշխանությունները նրան բռնելու համար խոստացել էին 5 մլն դոլար:
Շուրջ 1 տարի առաջ Նավարոն հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել էր, որ «կոկաինի առևտրի միջոցով հարկեր է հավաքում», որպեսզի ֆինանսավորի դեռևս թաքուն գործող «բանակին»: