ԱՄՆ-ը կտրականապես դեմ է Թուրքիային արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը բացառել է գյուլենական շարժման հիմնադիր, Էրդողանի մեծ թշնամի համարվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելը:
«Խոսք անգամ չի կարող լինել Գյուլենին արտահանձնելու մասին»,-նշել է ԱՄՆ Պետդեպ-ի ներկայացուցիչը: Վերջինիս խոսքով՝ չնայած, որ Միացյալ Նահանգները և Թուրքիան դաշնակիցներ են, սակայն դա չի նշանակում, որ բոլոր հարցերում համախոսհ են:
Հիշեցնենք, որ Գյուլենը վերջերս Կանադայի իշխանություններից ապաստան խնդրեց այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլենին արտահանձնելու մասին հարց բարձրացրեց:
Էրդողանը արդի իսլամական շարժման հիմնադրին համարում է Թուրքիայում հակակոռուպցիոն սկանդալի գլխավոր հրահրիչը, և որ վերջինս միջամտում է Թուրքիայի ներքին գործերին: