Tata Steel-2017 սուպերմրցաշար. Էլյանով-Արոնյան. ուղիղ միացում
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկել է Tata Steel Chess ավանդական սուպերմրցաշարի 5-րդ տուրը:
Լևոն Արոնյանը սևերով խաղում է միանձնյա առաջատարի` ուկրաինացի Պավել Էլյանովի հետ: Նշենք, որ հայ գրոսմայստերն այս մրցաշարում առայժմ միայն ոչ-ոքիներ է խաղացել:
Չորրորդ տուրից հետո առաջատարը Պավել Էլյանովն է, որն ունի 3.5 միավոր: Նրանից կեսական քայլ են հետ Մագնուս Կարլսենն ու Ուեսլի Սոն: Լևոն Արոնյանը վաստակել է 2 միավոր և ընթանում է 8-րդ հորիզոնականում:
Էլյանով-Արոնյան պարտիայի ուղիղ ընթացքն` այստեղ.



