Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյան-Վեյ Յի. ուղիղ միացում
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկել է Tata Steel Chess ավանդական սուպերմրցաշարի 2-րդ տուրը
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով խաղում է չինացի Վեյ Յիի հետ:
Նշենք, որ 1-ին տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքիով մեկնարկեց. վերջինս սևերով խաղաղությամբ բաժանվեց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ: Պարտիան ավարտվեց 49-րդ քայլում:
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ: Մրցաշարի առաջին տուրի 7 պարտիաներից միայն մեկն ունեցավ հաղթական ավարտ: Պավել Էլյանովը սպիտակներով հաղթեց Ռիչարդ Ռապորտին և դարձավ միանձնյա առաջատար:
Արոնյան-Վեյ Յի պարտիայի ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.