211652_close_icon
views-count4511 դիտում article-date 16:34 16-01-2017

Tata Steel-2017 սուպերմրցաշար. Ադհիբան-Արոնյան. ուղիղ միացում

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկել է Tata Steel Chess ավանդական սուպերմրցաշարի 3-րդ տուրը Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով խաղում է հնդիկ Բասկարան Ադհիբանի հետ: Նշենք, որ երեկ տեղի ունեցան մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն էր չինացի պատանի գրոսմայստեր Վեյ Յին. պարտիայի 35-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի արդյունքի: Երկրորդ տուրում երկրորդ հաղթանակը տոնեց Պավել Էլյանովը: Մրցաշարում առաջին հաղթանակները գրանցեցին նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու Պենտալա Հարիկրիշնան: Երկրորդ տուրից հետո առաջատարը Պավել Էլյանովն է , որն ունի 2 միավոր: Նրանից կեսական քայլ են հետ Մագնուս Կարլսենն ու Պենտալա Հարիկրիշնան: 7 շախմատիստ, որոնց թվում է Լևոն Արոնյանը, վաստակել են 1-ական միավոր և կիսում են 4-10-րդ հորիզոնականները: [b]Tata Steel Chess-2017, 3-րդ տուր [/b] Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան) Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) Պավել Էլյանով (Ուկրաինա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա) Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա) Յի Վեյ (Չինաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) Ադհիբան-Արոնյան պարտիայի ուղիղ ընթացքը` այստեղ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր