3404 դիտում
16:59 19-01-2017
Դեսպան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի մարդու իրավունքների և օրենսդրության նախարար Յան Խվոյկայի հետ
Հունվարի 18-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի Հանրապետության մարդու իրավունքների, հավասար հնարավորությունների և օրենսդրության նորանշանակ նախարար, կառավարության օրենսդրական խորհրդի նախագահ, Յան Խվոյկայի հետ, ով նաև Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ է։
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց պատգամավորին նախարարի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ ավանդական համագործակցությունը կշարունակվի նաև պարոն Խվոյկայի՝ նոր պաշտոնը ստանձնելուց հետո։
Հանդիպման ընթացքում քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: ՀՀ դեսպանն իր խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ՀՀ ջանքերին: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռնարկվող քայլերի համատեքստում դեսպան Սեյրանյանը միաժամանակ ներկայացրեց Հայաստանում մարդու իրավունքներին, խոսքի և մամուլի ազատության վիճակին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերը:
Իր հերթին պարոն Խվոյկան խոսեց տվյալ ոլորտներում Չեխիայում առկա վիճակի, խնդիրների, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի մասին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը