«Վեսթ Հեմի» խաղացողները պահանջել են, որպեսզի Պայետն այլևս չխաղա իրենց ակումբում
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դիմիտրի Պայետը կարող է այլևս հանդես չգալ ակումբի կազմում: Թիմի առաջատար խաղացողները պահանջել են, որպեսզի ֆրանսիացին իրենց հետ չմարզվի և թիմի կազմում այլևս խաղադաշտ չմտնի:
«Վեսթ Հեմը» Պայետին առաջարկել է մարզվել պահեստային թիմի հետ` հիմնական կազմից առանձին: Ակումբը արդեն հույսը կորցրել է, որ ֆուտբոլիստին հնարավոր կլինի համոզել, որ մնա թիմում: «Մարսելը» ֆուտբոլիստի համար առաջարկում է 26 մլն եվրո:
Դա ֆրանսիական ակումբի արդեն երրորդ առաջարկն է: Ավելի վաղ «Վեսթ Հեմը» մերժել էր 22 առաջարկ (20 և 22 միլիոն` համապատասխանաբար)` պահանջելով գինը բարձրացնել մինչև 35 միլիոն:
Հաղորդվում է, որ Պայետի գործակալն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Մարսելի» հետ: