211652_close_icon
views-count10605 դիտում article-date 10:50 17-01-2017

Նախագահականում հիասթափված են վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահական նստավայրում խորը հիասթափված են վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսից։ Թե՛ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, թե՛ նրա առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը վարչապետին առաջարկել են պատրաստվել ասուլիսին, սակայն, Կարեն Կարապետյանը մերժել է նրանց օգնությունը։ Արդյունքում՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախարարներ, վարչապետի ասուլիսը գնահատում են խայտառակ չստացված։ Դրա մասին են վկայում նաև իշխանական լրատվամիջոցների հաջորդած երեք օրերին ասուլիսի չեզոք և հերթապահ լուսաբանումը։ Ի տարբերություն վարչապետի ասուլիսի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցը, օրինակ, ոչ միայն մի քանի անգամ ամբողջությամբ և հատվածներով ներառվեց հանրայինի տարբեր եթերաժամերում, այլև ժրաջանորեն տարածվում է սոցցանցերում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր