Ուկրաինայի նախագահականում Յանուկովիչի, Կլիչկոյի, Յացենյուկի և Տյագնիբոկի միջև բանակցություններ են ընթանում
Այս րոպեներին Ուկրաինայի նախագահի նստավայրում բանակցություններ են ընթանում երկրի նախագահի և ընդդիմության առաջնորդների միջև: Կլոր սեղանի շուրջ են նստել նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նախագահի ադմինստրացիայի ղեկավար Անդրեյ Կլյուևը, նախագահի ադմինստրացիայի ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Պորտնովը, արդարադատության նախարար Ելենա Լուկաշը: Հակառակ կողմն են ներկայացնում երկրի ընդդիմադիր «Ուդառ» դաշինքի առաջնորդ Վիտալի Կլիչկոն, «Բատկիվշինի» առաջնորդ Արսենի Յացենյուկը և «Սվոբոդի» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը:
Ինչպես տեղեկացնում է Յանուկովիչի պաշտոնական կայքը, սա այս շաբաթում երկրի իշխանությունների և ընդդիմության՝ թվով 3-րդ հանդիպումն է, որով փորձ է արվում Ուկրաինային վրա հասած քաղաքական ճգնաժամին լուծում տալ: