28939 դիտում
13:52 17-01-2017
Կենտրոնի դատարանը Աջափնյակի թաղապետարանի առևտրի բաժնի պետի տեղակալին, ով մահվան ելքով վրաերթի հեղինակ էր, գրավով ազատ արձակեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 16-ին, Երևան քաղաքի դատախազության դատախազ Ազատ Գևորգյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Հարություն Մելոյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել միջնորդությունը, ընտրել որպես խափանման միջոց կալանք, սակայն մեկ այլ որոշմամբ կիրառել է այլընտրանքային պատիժ՝ գրավով ազատ արձակելով Հ. Մելոյանին, ով կասկածվում է հունվարի 3-ին իր վարած Toyota Camry մակնիշի 34 AN 290 hամարանիշի ավտոմեքենայով հետիոտներ՝ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 7 շենքի բնակիչ, 28-ամյա Մուշ Գասպարյանին և նույն փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ռազմիկ Առաքելյանին վրաերթի ենթարկելու մեջ, ինչի հետևանքով Մ. Գասպարյանը մոտ 80 մետր շպրտվել էր և տեղում մահացել։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/03/1055284/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Հարություն Մելոյանը իր վարած Toyota Camry մակնիշի 34 AN 290 hամարանիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցի 27 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 7 շենքի բնակիչ, 28-ամյա Մուշ Գասպարյանին և նույն փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ռազմիկ Առաքելյանին:
Հարվածի հետևանքով Մ. Գասպարյանը մոտ 80 մետր շպրտվել և հարվածել էր կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Բանավան փողոցի բնակիչ, 24-ամյա Կարեն Մանուկյանին պատկանող ВАЗ 21099 մակնիշի 35 AC 042 համարանիշի ավտոմեքենային:
Վրաերթի հետևանքով Մ. Գասպարյանը տեղում մահացել էր, իսկ Ռ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վարորդ Հ. Մելոյանը փախուստի չէր դիմել, ահազանգել էր 1-03 շտապօգնության ծառայութուն, օգնել վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն տեսնելով դեպքի վայր ժամանած մի քանի երիտասարդների, որոնք, ըստ նրա, կարծել էր, որ կլինեն վրաերթի ենթարկվածի հարազատները ու հաշվեհարդար կտեսնեն իր նկատմամբ՝ հեռացել էր դեպքի վայրից ու ինքնակամ ներկայացել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության գումարտակի աշխատակիցները:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը:
Վարչության պետի տեղակալ Ա. Վանյանը տեղեկանալով, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն՝ մեկնել էր այնտեղ, իսկ Ա. Ճանճապանյանի որոշմամբ վարորդը ենթարկվել էր բժշկական փորձաքննության և պարզվել էր, որ նա գտնվել է ոչ սթափ՝ 0,19 աստիճանի խմած, սակայն մասնագետները նշում էին, որ դա թույլատրելի է:
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ճանճապանյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+