211652_close_icon
views-count78454 դիտում article-date 20:27 12-05-2016

Արաբկիրի դատարանը 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակցին, ով մեղադրվում է Prado-ով 5-ամյա երեխային մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ` դատարանից ազատ արձակեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կայացրած որոշմամբ Երևան քաղաքի բնակիչ, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակից, 42-ամյա Դավիթ Մելիքյանը ազատազրկվել է 1 տարի 6 ամիս պատժով, սակայն նույն դատավորի որոշմամբ նա պայմանական պատիժ է ստացել ` 1 տարի 6 ամիս և 2 տարով զրկվել է ավտոմեքենան վարելու իրավունքից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հարություն Խալաթյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը նրան դատապարտի 1 տարի 6 ամիս պատժաչափով: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/17/61907/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, 2015թ.-ի օգոստոսի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ Ազատության պողոտայում, Արաբկիրի զինկոմիսարիատի հարևանությամբ գտնվող փողոցում, կատարվել էր դեպքի վայրի քննչական գործողություն: Քննչական փորձարարությունը կապվված էր այս տարվա մայիսի 2-ին նշված հատվածում տեղի ունեցած ողբերգական վրաերթի փաստով հարուցված քրեական գործի հետ: Այդ օրը, ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 42-ամյա Դավիթ Մելիքյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 55 DM 557 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 5-ամյա Ռոկկո Պետրոսյանին: Ցավոք, բժիշկներին չէր հաջողվել փրկել երեխայի կյանքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական փորձարարությանը ներկա էին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, փորձագիտական կենտրոնի փորձագետը և ընթերակաները, որի ժամանակ վրաերթի վայրում տեղադրվեց մանկական մանեկեն և Toyota Prado-ն մոտեցավ մանեկենին և տեղի ունեցավ վրաերթը: Գործողություններին հրաժարվել էին մասնակցել և' մահացածի հարազատները, և' վրաերթը կատարողը: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր