211652_close_icon
views-count5541 դիտում article-date 12:34 14-01-2017

ԱՄՆ-ում 18 տարի առաջ առևանգված նորածին աղջկան ողջ և առողջ են գտել

18-ամյա ամերիկուհի Քամիա Մոբլիին ողջ և առողջ են գտել։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Հարավային Կարոլինա նահանգի ոստիկանությանը։ Հունվարի 13-ին ոստիկանությունը նշված նահանգի Ուոլթերբորո քաղաքի իր տանը ձերբակալել է նորածնի առևանգման մեջ կասկածվող 51-ամյա Գլորիա Ուիլյամսին, ում աղջիկը համարում է իր մայրը։ Ձերբակալվածն ապրում էր այլ անվամբ։ Բոլոր 18 տարիներին ոստիկանությունը շուրջ 2.500 հաղորդագրություն էր ստացել աղջկա գտնվելու վայրի մասին, նրանցից մեկն էլ՝ ստացված 2016 թվականին, թույլ էր տվել դուրս գալ հետքի վրա։ ԴՆԹ թեստի օգնությամբ պարզվել է, որ Քամիա Մոբլին նույն առևանգված աղջիկն է։ Աղջկա կենսաբանական ընտանիքին արդեն հայտնել են նրան հայտնաբերելու մասին։ Կամիան անհետացել էր 1998 թվականին, Ֆլորիդա նահանգի Ջեսոնվիլլ քաղաքի հիվանդանոցից, ծնվելուց ժամեր անց։ Կինը, ով ներկայացել էր որպես բուժքույր, մորը հայտնել էր, իբրև երեխան բարձր ջերմություն ունի և հարկավոր է նրան հետազոտել։ Նորածնի հետ հիվանդասենյակից դուրս գալուց հետո նրան այլևս ոչ ոք չէր տեսել։

Նմանատիպ նյութեր