Պակիստանում բեռնատարը մխրճվել է դպրոցի շենքի մեջ. կան զոհեր ու վիրավորներ
Պակիստանի հյուսիս-արևելյան Բագհ շրջանում բեռնատարը մեծ արագությամբ մրճխվել է աղջիկների դպրոցի շենքի մեջ։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Հաղորդվում է առնվազն 5 զոհերի և 30 տուժածների մասին։
Գործակալության տվյալներով՝ զոհերից 4-ը դպրոցականներ են, 1-ը՝ ուսուցչուհի։ Նախնական վարկածով՝ բեռնատարի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել դպրոցի դիմաց գտնվող ճանապարհից և հարվածել շենքին։
Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն կարճ ժամանակ անց իրավապահները նրան հայտնաբերել են։ Ոստիկանությունը չի բացառում ահաբեկչության վարկածը։