211652_close_icon
views-count1144 դիտում article-date 17:14 02-01-2024

Թուրքիայում բեռնատարը մխրճվել է մառախուղի հետևանքով կողաշրջված ավտոբուսի մեջ․ կան զոհեր ու վիրավորներ

Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում մարդատար ավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր ու տուժածներ, հայտնում է AHaber հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ստամբուլիս Մալաթիա ուղևորվող ավտոբուսը Աքչադաղ գյուղի շրջանում թանձր մառախուղի պատճառով կողաշրջվել է, ինչից հետո նույն ուղղությամբ ընթացող բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ։

Վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել՝ 36-ը։ Տուժածները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Նմանատիպ նյութեր