Պայթյուն` Պակիստանում. կան զոհեր և վիրավորներ
Պակիստանում մահապարտ ահաբեկիչը հյուրանոցում պայթյուն է իրականացրել: Ահաբեկչության հետևանքով 6 մարդ մահացել է, մոտ 30 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
Ըստ տեղի ԶԼՄ-ների հաղորդման, միջադեպը տեղի է ունեցել Փեշավար քաղաքի շիիթական թաղամասում: Տուժածների թվում կան կանայք և երեխաներ: