Բուլղարիայի ափերին Սև ծովը սառցակալել է
Բուլղարիայի հարավային Բուրգաս շրջանում Սև ծովը սառցակալել է։ Այդ մասին հայտնում է rosbalt.ru-ն։
Վերջին անգամ ծովը սառցակալել էր 63 տարի առաջ՝ 1954 թվականին։ Նավահանգստի մոտ սառույց է առաջացել, իսկ այնտեղ կայանված նավերը «վերածվել են սառցե քանդակների»։
Երկրի հյուսիս-արևելքում՝ Վառնայի շրջանում, սառույցը կարելի է տեսնել Վառնա լճի ափերից։ Այդ շրջանում վերջին 100 տարիներին լիճը երեք անգամ սառցակալել է՝ 1929, 1942 և 1954 թվականներին։
Գրեթե ամբողջությամբ սառցակալել է նաև Դանուբը, գետի վրա դադարեցված է նավարկությունը, իսկ նավահանգիստներում ավելի քան 20 նավ է մնացել։