211652_close_icon

«Բանանի արքա» Միհրան Պողոսյանի «աճպարարությունն» ու Հայաստանի ֆեյք տնտեսությունը. «Փաստ»

views-count23386 դիտում article-date 11:55 11-01-2017
«Փաստ» թերթը գրում է. «Բանանի շուկայի ազատականացման շուրջ վերջին ամիսներին տարվող լայն քարոզը, պարզվում է, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ, ըստ «Փաստի» տեղեկությունների, բանանի մենաշնորհին տիրապետող գեներալ Միհրան Պողոսյանը հասցրել է գրանցել մի քանի, այսպես կոչված, ֆեյք-ընկերություններ, որոնք նույնպես զբաղված են բանանի ներկրմամբ: Նավով Վրաստան հասած, Միհրան Պողոսյանին պատկանող ահռելի քանակի բանանն իր և իրեն պատկանող այս ֆեյք-ընկերությունների ավտոմեքենաներով տեղափոխվում է Հայաստան: Եվ տպավորություն է ստեղծվում, թե բանան են ներկրում բազմաթիվ ընկերություններ: Իսկ իրականում այդ ողջ խմբաքանակը «հանգրվանում է» Պողոսյանի բանանի պահեստներում: Իհարկե, որոշ ընկերություններ իսկապես բանան են ներկրում: Բայց հիմնականում Միհրան Պողոսյանը, իր ֆեյք–ընկերությունների շնորհիվ, շարունակում է իշխող դեր խաղալ այս գործում: Քանի դեռ մենաշնորհների հարցը ֆեյք-ընկերություններն են լուծում, ապա մեր տնտեսությունն էլ «ֆեյք-տնտեսություն» կմնա»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր