Գվարդիոլան և «Միլանի» կիսապաշտպանը վիճել են խաղի ընդմիջմանը. տեսանյութ
«Բավարիայի« գլխավոր մարզիչ ԽոսեպԳվարդիոլան վիճաբանել է «Միլանի» կիսապաշտպան Նայջել դե Յոնգի հետ՝ Audi Cup-2015 մրցաշարի հանդիպման ընդմիջմանը՝ խաղադաշտ դուրս գալու ճանապարհին
Վիճաբանության պատճառ է հանդիսացել առաջին խաղակեսում դե Յոնգի կոպիտ սահանկումը, որից «Բավարիայի» 20-ամյա կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը ծանր վնասվածք է ստացել և լքել խաղադաշտը:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 3:0՝ հօգուտ «Բավարիայի», որն էլ մրցաշարի եզրափակիչում կխաղա «Ռեալի» հետ: