Ահաբեկչական պայթյուն Սիրիայի Լաթաքիա նահանգում. կա 1 տասնյակից ավելի զոհ
Սիրիայի Ջաբլա քաղաքում այսօր տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի զոհերի թիվը հասել է 15-ի, վիրավոր են տասնյակ մարդիկ։ Այդ մասին հայտնել է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայում իր թղթակցին։
Պայթյունը որոտացել է Ջաբլայի մարզադաշտից ոչ հեռու։ Այն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ գործի դնելով ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը։
Առայժմ ահաբեկչության պատասխանատվությունը ոչ մի խմբավորում չի ստանձնել։
Նշենք, որ Ջաբլան գտնվում է Լաթաքիա նահանգում։ Այն վերահսկվում է Սիրիայի կառավարական զորքերի կողմից։