Գերմանիայի ափերում բնակիչները հայտնաբերել են տասնյակ հազարավոր «Քինդեր-անակնկալ»-ի ձվիկներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանական Լանգեոգ քաղաքի բնակիչները Հյուսիսային ծովի ափին հայտնաբերել են տասնյակ հազարավոր «Քինդեր-անակնկալ»-ի ձվիկներ, որոնք ափ են շպրտվել ծովից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Բանն այն է, որ խաղալիքներն ափ են շպրտվել նավի միջի կոնտեյներից, որը ցունամիի ժամանակ Բրեմերհաֆեն նավահանգստի ճանապարհին կորցրել է բեռը:
Տեղի մանկապարտեզների սաները վաղ առավոտից հավաքում են պլաստիկ խաղալիքները, սակայն, ինչպես նշում են դաստիարակները՝ դեռ վերջը չի երևում:
Քաղաքի իշխանությունները նշում են, որ այսօր, ինչպես նաև վաղը Լանգեոգի բնակիչներն ու զբոսաշրջիկները կփորձեն ամբողջությամբ բոլոր խաղալիքները հավաքել ափից:
Շրջակա միջավայրի մաքրության գործում օգնում են նաև կամավորները:
Ներկայացնում ենք տեսանյութը: