211652_close_icon
views-count115831 դիտում article-date 15:25 05-01-2017

Աջափնյակ վարչական շրջանի առևտրի բաժնի պետի տեղակալը, ով Toyota-ով վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի, որոնցից մեկը 80 մետր շպրտվել և տեղում մահացել էր, արդեն կասկածյալ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի որոշմամբ որպես կասկածյալ է ներգրավվել Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Հարություն Մելոյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունվարի 3-ին Երևան քաղաքում իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով հետիոտներ՝ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 7-րդ շենքի բնակիչ, 28-ամյա Մուշ Գասպարյանին և նույն փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ռազմիկ Առաքելյանին վրաերթի ենթարկելու մեջ։ Մ. Գասպարյանը հարվածի արդյունքում մոտ 80 մետր շպրտվել էր և տեղում մահացել, իսկ Ռ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Երեկ՝ հունվարի 4-ին, վերջինս հիվանդանոցից տեղափոխվել է տուն, սակայն տևական ժամանակ բուժումն անցկացնելու է տնային պայմաններում։ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ճանճապանյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, հետքաբանական, մատնադրոշմային և այլն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացած Մ. Գասպարյանը երիտասարդ տարիքին մեծ հարգանք էր վայելում ինչպես բարեկամների, ընկերների, այնպես էլ հարևանների շրջանում։ Ամուսնացած էր, խնամքին ուներ մանկահասակ աղջիկ երեխա։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/03/1055284/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 3-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Հարություն Մելոյանը իր վարած Toyota Camry մակնիշի 34 AN 290 hամարանիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցի 27 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 7 շենքի բնակիչ, 28-ամյա Մուշ Գասպարյանին և նույն փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ռազմիկ Առաքելյանին: Հարվածի հետևանքով Մ. Գասպարյանը մոտ 80 մետր շպրտվել և հարվածել էր կայանված վիճակում գտնվող Երևան քաղաքի Բանավան փողոցի բնակիչ, 24-ամյա Կարեն Մանուկյանին պատկանող ВАЗ 21099 մակնիշի 35 AC 042 համարանիշի ավտոմեքենային: Վրաերթի հետևանքով Մ. Գասպարյանը տեղում մահացել էր, իսկ Ռ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև՝ վարորդ Հ. Մելոյանը փախուստի չէր դիմել, ահազանգել էր 1-03 շտապօգնության ծառայություն, օգնել վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն տեսնելով դեպքի վայր ժամանած մի քանի երիտասարդների, որոնք, ըստ նրա, կարծել էր, որ կլինեն վրաերթի ենթարկվածի հարազատները ու հաշվեհարդար կտեսնեն իր նկատմամբ՝ հեռացել էր դեպքի վայրից ու ինքնակամ ներկայացել ոստիկանության Մաշտոցի բաժին: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության գումարտակի աշխատակիցները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էին վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը: Վարչության պետի տեղակալ Ա. Վանյանը, տեղեկանալով, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն՝ մեկնել էր այնտեղ, իսկ Ա. Ճանճապանյանի որոշմամբ վարորդը ենթարկվել էր բժշկական փորձաքննության և պարզվել էր, որ նա գտնվել է ոչ սթափ՝ 0,19 աստիճանի խմած, սակայն մասնագետները նշում էին, որ դա թույլատրելի է: [b]Վրաերթի հետևանքով մահացած 28-ամյա Մուշ Գասպարյանը [/b][img]http://shamshyan.com/ups/images/0176197001483616130823475.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր