211652_close_icon
views-count123065 դիտում article-date 21:37 01-11-2018

Մահվան ելքով վրաերթ Երևանի կենտրոնում. 26–ամյա վարորդը Porsche Cayenne-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը մի քանի մետր շպրտվել է և տեղում մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Էդգար Շախիկյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի 03 NN 050 համարանիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով մոտ 15 մետր շպրտվել է, տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ոստիկանություն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հակոբյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի մեծ թվով հետաքննիչներ՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և ճանապաարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: [color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը. նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 62-ամյա Վյաչեսլավ Գալստյանն էր, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, աշխատում էր Դավիթ Համբարձումյանի անվան Ջրացատկի ՕՕՀ-ում՝ որպես մարզիչ։ [/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր