102873 դիտում
22:10 23-01-2020
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 62–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է. ժամանել են ՀՀ ՃՈ պետի տեղակալը, Երևանի ՃՈ պետն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Բագրատունյաց 26 շենքի դիմաց Lexus RX350 մակնիշի 13 ԼX 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 62-ամյա Միքայել Սարգսյանը վրաերթի է ենթարկել հետիոտն, 81-ամյա Քնարիկ Ասլանյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալա Արման Հակոբյանն ու Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը ՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում ծառայություն են կատարում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Ապերյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվեց, որ նա եղել է սթափ:
Քիչ առաջ վարորդի ինքնազգացողությունը վատացավ և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները նրան տեղափոխեցին հիվանդանոց:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1960 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)