39606 դիտում
19:59 04-01-2017
Երևանում փրկարարները բացելով տան դուռը այնտեղ հայտնաբերել են 51-ամյա կնոջ դի
Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաներում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի 86 շենքի 26 բնակարանի բնակչուհին 2 օր է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ջոկատի հրամանտար Արթուր Սահակյանի գլխավորությամբ՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները ընթերականների և ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցների հետ բացելով տան դուռը զուգարանում հայտնաբերել են տան տիրոջ՝ 51-ամյա Լամարա Երիցյանի դին։
Այս պահին դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչները, ինչպես նաև դատաբժիշկը։
Թե ի՞նչն է եղել կնոջ մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննությունների պատասխաններից հետո։
Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը ամուսնալուծված էր և բնակվում էր միայնակ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
18841 դիտում
14:48 19-02-2017
Երևանում փրկարարներն ու ոստիկանները բացելով տան դուռը՝ այնտեղ հայտնաբերել են 84-ամյա տատնիրոջ դին