211652_close_icon
views-count13916 դիտում article-date 16:21 15-09-2015

Երևանում փրկարարները բացելով տան դուռը՝ լոգարանում հայտնաբերել են 42-ամյա կնոջ դին. ոստիկանությունը հետաքննություն է սկսել

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ մի քանի օր է՝ Լեփսիուսի 6-րդ փողոցի 41 շենքի 31 բնակարանի բնակչուհին չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների, ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը՝ բնակարանի լոգարանում հայտնաբերել են նշված բնակարանի բնակչուհի, 42-ամյա Սեդա Կոդոշյանի դին: Փաստի առթվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր