30061 դիտում
01:31 02-01-2017
Մխիթարյանի հայտնի գոլը մոդա է դարձել Անգլիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»:
Այս հանդիպման զարդը դարձավ «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուի գոլը 17-րդ րոպեին. այն մեկը մեկին կրկնում էր նախորդ տուրում «Սանդերլենդի» դարպասը գրաված Հենրիխ Մխիթարյանի գոլը: Ինչպես երևում է, հայ ֆուտբոլիստի «կարիճ» գոլը այնքան հռչակավոր է դարձել Անգլիայում, որ այժմ այնտեղ հարձակվողները ամեն ինչ անում են նույն ոճով գոլ խփելու համար: Ժիրուին դա արդեն հաջողվեց:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» 40 միավորով բարձրացավ 3-րդ տեղ: 39-ական միավոր ունեն «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Սիթին»: 49 միավոր ունի «Չելսին», որը 13-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ու կանգնելու որևէ ցանկություն չունի: «Լիվերպուլն» ունի 43 միավոր:
[b]Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր
[/b]
«Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:0
Օլիվյե Ժիրու, 17, Ալեքս Իվոբի, 56
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20972 դիտում
21:00 17-02-2017
Անգլիայում խցանման մեջ հայտնված BMW Z4-ի անհամբեր վարորդը շղթայական ավտովթարի հեղինակ է դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2502 դիտում
18:14 10-02-2016
9-ամյա հաշմանդամ երեխայի գոլը ճանաչվել է «Էվերթոնի»` հունվարի լավագույն գոլը. տեսանյութ
Այս բաժնից
1444 դիտում
22:06 23-09-2024
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան
6033 դիտում
20:12 23-09-2024
Դիջիթեյնը ստացել է Միացյալ Թագավորությունում գործելու արտոնագիր
790 դիտում
16:52 23-09-2024
«Աբովյան» ՔԿՀ-ում ազատազրկված կանայք իրենց ուժերն են չափել մի շարք մարզաձևերում