Անգլիայում խցանման մեջ հայտնված BMW Z4-ի անհամբեր վարորդը շղթայական ավտովթարի հեղինակ է դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիական Մանչեստր քաղաքի M60 մայրուղում BMW Z4 սպորտային ավտոմեքենայի երիտասարդ վարորդը շղթայական ավտովթարի հեղինակ է դարձել:
Խցանման մեջ հայտնված Z4-ի վարորդը մայրուղում կտրուկ փոխել է շարքը և բախվել Citroen-ին, որը իր հերթին բախվել է ընթացող բեռնատարին, այնուհետև նորից BMW-ին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ավտովթարի հետևանքով զոհեր չկան, սակայն 1 հոգի հոսպիտալացվել է:
Ներկայացնում ենք տեսանյութը: