9-ամյա հաշմանդամ երեխայի գոլը ճանաչվել է «Էվերթոնի»` հունվարի լավագույն գոլը. տեսանյութ
Անգլիական «Էվերթոնի» երկրպագու, ուղեղային կաթված ունեցող 9-ամյա Ջորջ Շոուի գոլը անաչվել է հունվար ամսվա ամենագեղեցիկ գոլը:
«Էվերթոն»-«Սուոնսի» հանդիպմանը Շոուն խորհրդանշական հարվածով գրավել է դարպասը և ընդգրկվել հունվարին «Էվերթոնի» լավագույն գոլերի հեղինակների շարքը:
Քվեարկության արդյունքում հաշմանդամ երեխան ստացել է ձայների 86%-ը` գերազանցելով Ռոս Բարքլիին, Աարոն Լենոնին և Քևին Միրալյասին:
Նշենք, որ տղային «Գուդիսոն Պարկ» մարզադաշտ էր հրավիրել «Էվերթոնի» կիսապաշտպան Ժերար Դելոֆեուն: