211652_close_icon
views-count56657 դիտում article-date 10:12 01-01-2017

Փրկարարների, բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ Հաղթանակ գյուղում փրկվեց 46-ամյա կնոջ կյանքը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասում, որն ավելի շատ հայտնի է 4-րդ գյուղ, «Դերժավա» գործարանի մոտով անցնող ջրանցքի մոտ մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին թիվ 7 փրկարարական ջոկատն ու հրշեջները, քաղաքացին իրեն նետում է ջրանցքը։ Բարեբախտաբար փրկարարները կարողանում են նրան դուրս բերել ջրանցքից և տեղում փրկարարական հոգեբան Գևորգյանը որոշ ժամանակ զրույց է ունենուն նրա հետ՝ ցուցաբերելով հոգեբանական օգնություն, իսկ հետո օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության թիվ 72 բրիգադը տեղում օգնություն է ցուցաբերում, սակայն նա հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց։ Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ քաղաքացին եղել է գինավոցած նա Երևանի բնակիչ 46-ամյա Նելի Թարոյանն է։ Փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել է ԱԻՆՓԾ ճգնաժամային կառավարման ազգային օպերատիվ խմբի ղեկավար փրկարար ծառայության մայոր Դանիելյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի օպերատիվ խումբը։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր