10751 դիտում
19:53 09-03-2016
Մասիսի փրկարարների ու ոստիկանների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ 32-ամյա տղամարդու կյանքը փրկվեց. նա փորձում էր ինքնասպան լինել
Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ –փրկարարները` հրամանատար Աղասի Հովհաննիսյանի գլխավորությամբ կարողացել են փրկել Մասիս քաղաքում 32-ամյա տղամարդու կյանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:20-ի սահմաններում Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցի տներից մեկում այդ տղամարդը սպառնում է ինքնասպանության նպատակով կտրել ձեռքի դաստակի երակները:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փրկարարները և Մասիսի ոստիկանները օպերատիվ գործելու արդյունքում տուն են մտել այն պահին, երբ Գ. Դ.-ն հյուրասենյակում կախվելու միջոցով փորձել է վերջ տալ իր կյանքին:
Փրկարարները անմիջապես կարողացել են կտրել պարանոցին ամրացված պարանը, ինչի շնորհիվ տղամարդը փրկվեց:
Տեղում ոստիկանների աշխատանքը ղեկավարել են Մասիսի ոստիկանապետն ու նրա օպերգծով տեղակալը:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Գ. Դ.-ն նախկինում նույնպես փորձել է ինքնասպան լինել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2203 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)