211652_close_icon
views-count51173 դիտում article-date 11:02 13-12-2015

Խոշոր հրդեհ Երևանում. փրկարարների և բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում 2 մարդու կյանք փրկվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս պողոտայի 22 շենքի 4-րդ հարկի բնակարաններրց մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը` 2 մարտական հաշվարկով և ՃԿԱԿ ԱԻԱԽ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները մարել են թիվ 10-րդ բնակարանում առաջացած հրդեհը, իսկ նշված բնակարանը` հարևանների ասելով, պատկանում է Վոլոդյա Վարդանյանին: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ օպերատիվորեն ժամանել են նաև 1-03,1-04, էլեկտրացանցի և գազի ծառայությունների աշխատակիցները: Փրկարարները կարողացել են մեկ հոգու` ըստ հարևանների պատմածի, դուրս բերել ծխի միջից և տեղում բժիշկները օգնություն են ցուցաբերել քաղաքացուն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանները ասում էին նաև, որ եթե հրշեջները օպերատիվ չժամանեին, ապա բնակարանատերը ողջ-ողջ կայրվեր տան մեջ, իսկ տատիկը, ում երիտասարդ փրկարարներն են մեծ դժվարությամբ դուրս բերել վտանգավոր գոտուց` կծխախեղդ կլիներ: Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, իսկ Երևանի ՃՈ աշխատակիցներն էլ ուժեղացված ծառայութուն էին կատարում, որպեսզի համապատասխան կառույցների աշխատակինցները առանց խոչընդոտի կարողանային աշխատել: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր