Գողության դեպք՝ Երևանում․ պատուհանից ապօրինի մուտք են գործել «Ֆաբրիկա» ռեստորան և հափշտակել գումար․ ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը
Օգոստոսի 2-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Սարյան 9 հասցեում գործող «Ֆաբրիկա» ռեստորանից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Գևորգ Գ․-ն հայտնել է, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 05։00-ից մինչև 07։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Սարյան 9 հասցեում գործող «Ֆաբրիկա» ռեստորանի պատուհանը, ապօրինի կերպով մուտք է գործել ներս և դրամարկղից ու չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել գումար։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է 32-ամյա Վարազդատ Գ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։