78012 դիտում
18:35 31-12-2016
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. Կապանի հիվանդանոցից Երևան տեղափոխելու ճանապարհին մահացել է 8-ամյա տղան
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Կապանի հրվանդանոցից Երևան տեղափոխելու ճանապարին մահացել է 8-ամյա Վարդան Ավագյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց էր տեղափոխվել այսօր՝ դեկտեմբերի 31-ին, առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի 3-րդ բնակարանից, որտեղ հրդեհ էր բռնկվել:
Դեպքի վայր էին մեկնել Կապանի հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով:
Փրկարարները բնակարանից դուրս էին բերել երեխային, իսկ 3-րդ հարկի շքամուտքից՝ 87-ամյա Ասյա Ավետիսյանին, ում ինքնազգացողությունը վատացել էր:
Երեխային տեղափոխում էին Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախաատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրդեհի պատճառը եղել է այն, որ մայրը երեխային թողել է միայնակ, ով միացրել է զարդարված տոնածառի լույսերը, ինչից առաջացել է կայծ, այնուհետև՝ հրդեհ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: