211652_close_icon
views-count79289 դիտում article-date 18:06 27-08-2018

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 44–ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. երեխան հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի, գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչակական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի բնակիչ, 44-ամյա Հայկարամ Պետրոսյանը իր վարած Mitsubishi մակնիշի 35 NV 392 համարանիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքից դեպի Կարմիր Գյուղ տանող ճանապարհահատվածին՝ Զորավար Անդրանիկ փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտն, 7-ամյա Մերուժան Սուչյանին: Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է Գավառի բժշկական կենտրոն, ցավոք, հիվանդանոցի մոտ երեխան մահացել է: Վրաերթի մասին տեղեկությունը ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ այս պահին ժամանել են ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Թորգոմ Չանդոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Կարմիր Գյուղի 2-րդ միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր