9051 դիտում
12:51 18-01-2023
Ողբերգական դեպք Երևանում․ Ալավերդու հիվանդանոցից ծայրահեղ ծանր, սուր շնչառական խնդիրներով Երևան տեղափոխված 7 օրական տղան մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Էդիկ Ս․-ն ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ իր 7 օրական երեխան մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Էդիկ Ս․-ի երեխան՝ նորածին Ադամ Ս․-ն, հունվարի 10-ին Ալավերդու հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում՝ շնչառական խնդիրներով, տեղափոխվել է Երևան, «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն, որտեղ երեկ՝ հունվարի 17-ին, առավոտյան մահացել է։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի մոտ առողջական լուրջ խնդիրներն առաջացել են «Ալավերդի» բժշկական կենտրոնում։
***
Քիչ առաջ «Մուրացան» ԲԿ-ից պարզաբանում են ուղարկել նշված դեպքի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
«10/01/2023թ թվականին Ալավերդու ծննդատանը Կեսարյան հատման ճանապարհով 36 շաբաթական հեստաիոն ժամկետում, գնհատվել է ծանր պայմանավորված շնչական անբավարարությամբ 2-րդ աստիճանի բնածին թոքաբորբի ֆոնի վրա։
Հրավիրվել է ռեանիմացիոն բրիգադ եւ ռեանիմոբիլով տեղափոխվել է Ալավերդու ծննդատնից քաղաք Երեւան Մուրացան ՀՀ եւ ըստ վիճակի ծանրության ընդունվել է վերակենդանացման կլինիկա, ծանրությունը՝ պայմանավորված շնչական անբավարարությամբ, 2-3-րդ աստիճանի բնածին թոքաբորբի ֆոնի վրա, միացվել է ոչ ինվազիվ վենտիլյատորի High Flow օժանդակման ձեւով։ Ընդունման պահին որովայնը եղել է փքված, պերիստալտիկան քիչ թուլացած։ Նշանակվել է հակաբակտերիալ բուժում ՝ Բիոտաքսիմ եւ Գենտամիցիան։
Դինամիկայում երեխան սկսել է կերակրվել, սակայն ինֆեկցիայի գեներալիզացիայի ֆոնի վրա 13/01/2023 դիտվել է վիճակի վատացում՝ ի հաշիվ նեկրոտիզացնող էնտերոկոլիտի զարգացման, կերակրումները դադարեցվել են , կատարվել է հակաբակտերիալ բուժման կորեկցիա՝ Մոքսիցին, Ամիկատոն, Մետրոնիդազոլ, համապատասխան հետազոտություններ։
Չնայած անցկացված բուժմանը 16/01/2023թ ժամը 22։00 սահմաններում դիտվել է վիճակի վատացում, խիստ անհանգստություն, որովայնի առավել փքվածություն եւ լարվածություն, կատարվել է որովային սոնոգրաֆիա, որովայնի շրջադիտային ռենգենոգրաֆիա, մանական վիրաբույժի կոնսուլտացիա, միջամտության կարիք չի եղել զննման պահին։
17/01/2023թ ժամը 01։30 շնչական դիսթրեսի խորոցման պատճառով կատարվել է ինտուբացիա N 3,5 ինտուբացիոն խողովակով եւ միացվել է ԱԱՇ-ին SIMV ռեժիմով, բուժմանը ավելացվել է Մերոպենեմ։
17/01/2023թ ժամը 02։00-ին որովայնի խիստ փքվածության պատճառով կատարվել է որովայնի խոռոչի դրենավորում, դրենժից ստացվել է կղանքային արտադրություն։
Չնայած կատարված բուժմանը 17/01/2023թ ժամը 07։20 դիտվել է սրտի կանգ, կատարվել է սրտի անուղղակի մերսում, ներերակային Ադրենալին, Ատրոպին, ԹԱՇ Ամբուի պարկով եռակի երեսուն րոպեների ընթացքում, սակայն սրտի աշխատանքը չի վերականգնվել եւ 17/01/2023թ ժամը 07։50 գրանցվել է բիոլոգիական մահ։ Ուղարկվել է պաթանատոմիական փորձաքննության»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
455830 դիտում
12:24 30-03-2020
Այս պահին 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. Թորոսյան
Այս բաժնից
3598 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում