Ռիո-դե-Ժանեյրոյում հայտնաբերել են անհայտ կորած Հունաստանի դեսպանի այրված դին
Ռիո-դե-Ժանեյրոյի ոստիկանությունը հայտնաբերել է վարձակալած ավտոմեքենա, որում, ամենայն հավանականությամբ, եղել է Բրազիլիայում Հունաստանի դեսպան Կիրիակոս Ամիրիդիսի դին, հաղորդում է rosbalt.ru-ն։
Դեսպանի անհետանալու մասին հայտնի էր դարձել օրեր առաջ։ Ավտոմեքենան ևս այրված է եղել։
Երկրի ՆԳՆ-ն ստուգում է հանցագործության բոլոր վարկածները, իսկ դին ուղարկվել է բժշկական փորձաքննության։
Ավելի վաղ Հունաստանի ԱԳՆ-ն հաստատել էր 59-ամյա դեսպանի անհետացման մասին տեղեկությունը։