Ռիո դե Ժանեյրոյում սպանվել է ճանաչված բրազիլացի կինոռեժիսոր Էդուարդու Կոուտինյուն
Բրազիլացի հայտնի կինոռեժիսոր Էդուարդու Կոուտինյուն դանակահարվել է Ռիո դե Ժանեյրոյի իր տանը, ինչի հետևանքով մահացել է: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Ըստ իրավապահների տվյալների, 80-ամյա ռեժիսորին դանակահարել է որդին, ով հոգեկան շեղումներ ունի:
Ըստ վարկածի, հորը սպանելուց հետո նա վիրավորել է մորը, ապա ինքնասպանության փորձ կատարել: Այժմ ռեժիսորի որդին և կինը գտնվում են հիվանդանոցում: