Թուրքիայի խորհրդարանի նախագահը հոսպիտալացվել է
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (խորհրդարան) նախագահ Իսմայիլ Քահրամանը տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին գրում է Milliyet թերթը։
Թերթի տվյալներով՝ Քահրամանին տեղափոխել են Անկարայի բժշկական կլինիկաներից մեկը, որտեղ նա հետազոտման կենթարկվի։
Հոսպիտալացման պատճառը չի հաղորդվում։