Բրազիլիայում փնտրում են Հունաստանի դեսպանին. նա անհետ կորել է
Ռիո դե Ժանեյրոյում անհետ կորել է Բրազիլիայում Հունաստանի դեսպան Կիրիակոս Ամիրիդիսը: Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը:
Դիվանագետին վերջին անգամ տեսել են դեկտեմբերի 26-ին Ռիո-դե-Ժանեյրոյում:
Նշվում է, որ պաշտոնապես Ամիրիդիսը արձակուրդում է՝ տոների կապակցությամբ:
Ոստիկանությունը սկսել է որոնել դիվանագետին, իսկ իշխանությունները օգնության խնդրանքով դիմել են բնակչությանը։