24951 դիտում
16:43 23-10-2024
Ավտոմեքենայի հերթական գողության դեպքը՝ Գեղարքունիքի մարզում. Դդմաշեն գյուղից գողացել են «Hyundai Elysion»-ը, իսկ Սևանի ոստիկանները մինչև օրս փնտրում են. գուցե ասեղ էր, որ դեզի մեջ կորել է
Հոկտեմբերի 21-ին ավտոմեքենայի գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այդ օրը՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի բնակիչ 65-ամյա Հովիկ Սուքիասյանը և հայտնել, որ իրենց ավտոմեքենան անհայտ անձը կամ անձինք գողացել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ:
Տեղում Հ. Սուքիասյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ «Hyundai Elysion» մակնիշի ավտոմեքենան կայանված է եղել Դդմաշեն բնակավայրի 5-րդ փողոցի իրենց տան մոտ, ավտոմեքենայի վրա էլ եղել են բանալիները,և ունի կասկածներ, որ այն անհայտ անձը կան անձինք առևանգել են:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցանքը կատարած անձին ակամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+