211652_close_icon
views-count2210 դիտում article-date 14:59 28-12-2016

Նավթի համաշխարհային գները բարձրանում են

Նավթի համաշխարհային գներն աճել են նավթի արդյունահանման ծավալները կրճատելու վերաբերյալ պետությունների միջև ձեռք բերված համաձայնության ֆոնին, որն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունվարի 1-ից, հաղորդում է Ria Novosti-ն։ Մոսկվայի ժամանակով ժամը 12։57-ի դրությամբ Brent էտալոն նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0.58 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 57.16 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի փետրվրյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0.56 տոկսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 54.02 ԱՄՆ դոլար։ Հիեցնենք, որ նոյեմբերի 30-ին OPEC-ի նիստում նրա անդամ պետությունների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց օրական 1.2 մլն բարելով նավթը կրճատելու շուրջ։ Ըստ պայմանավորվածության՝ այժմ օրական կարդյունահանվի մինչև 32 մլն բրել նավթ։ Իսկ դեկտեմբերի 10-ին համաձայնությանը մաիացան նրա ոչ անդամ պետությունները, որոնք նավթի արդյունահանման ծավալները կկրճատեն օրական 300 հազար բարելով։

Նմանատիպ նյութեր