3527 դիտում
10:23 27-12-2016
Բացի քո և քո համախոհների «սիրտը հովացնելուց»՝ այդ «քլնգոցը» որևէ արդյունք չի տալիս. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես չեմ հասկանում, երբ մարդիկ օգտագործում են ցանկացած առիթ՝ իրենց «չսիրած» քաղաքական գործչի մասին ինչ-որ վատ բան ասելու համար։ Օրինակ՝ կիրակի օրը տեղի ունեցած ինքնաթիռի վթարը լավագույն պատրվակը չէր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խարազանելու համար։ Տեղի է ունեցել ողբերգություն՝ նման բան կարող էր պատահել ամերիկյան, Ֆրանսիական կամ ճապոնական ինքնաթիռի հետ։ Չարախնդալը, քաղաքական և բարոյական հեռու գնացող հետևություններ անելը, ինձ թվում է, սխալ է։ Պետք է կարեկցել՝ կիսել մարդկանց ցավը՝ և վերջ։
Որքան շատ եմ մտածում, այնքան համոզվում եմ՝ եթե նպատակը, քարոզչական կամ անձնական խնդիրներից ելնելով, «քլնգելն է», ապա բացի քո և քո համախոհների «սիրտը հովացնելուց»՝ այդ «քլնգոցը» որևէ արդյունք չի տալիս։ Ավելի արդյունավետ է փորձել հասկանալ այն սկզբունքային սխալները, որոնք գործում են այս կամ այն պետության պատասխանատուները։ Ամեն ինչ գալիս է այդ սխալից, մնացածը՝ հանցագործությունները, կամայականությունները, աղետները, ածանցյալ են»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1285 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»