2534 դիտում
09:49 08-07-2020
Մոբիլիզացիան որևէ արդյունք չի տալիս․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների դասաժամերի կրճատումից զատ, իշխանությունները նախատեսում են նաև հանրակրթական ծրագրից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան։ Շատ փորձագետների համոզմամբ, գործ ունենք ազգայինի և Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հերթական «արարի» հետ:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս որոշման հետ կապված հունվարից այս կողմ մոտ մեկ տասնյակ փակ քննարկումներ են տեղի ունեցել, որոնք բացառապես կազմակերպվել են, այսպես կոչված, Սորոսի գրասենյակի կողմից։ Թեմայի հետ կապված առանցքային ակտիվություն են ցուցաբերել նաև այդ հիմնադրամի հետ ասոցացվող և, ընդհանրապես, արևմտյան ֆինանսներով սնվող ՀԿ-ներ ու անհատներ։
Մեր ունեցած տեղեկության համաձայն, «դրսից» հրավիրված էքսպերտներ էլ են մասնակցել, որոնք հատուկ «ինստրուկտաժ» են արել՝ հստակ ուղղորդելով, թե իրենց հետագա հիմնավորումներում հատկապես որ պնդումների վրա պետք է կենտրոնանան և որ թեզերն առաջ տանեն։
Չնայած դրան, նշյալ որոշումն այնպիսի հակազդեցություն է առաջացրել հանրության շրջանում, որ նույնիսկ իշխանական ու իշխանամերձ ուժերի մոբիլիզացիան գեթե մեկ տոկոսով հասարակական տրամադրությունների փոփոխության չի հանգեցնում, երբեմն նույնիսկ հակառակը, քանզի հաճախ այնպիսի դեմքեր են պաշտպանում այդ գաղափարը, որ հակառակ էֆեկտն է տալիս»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3524 դիտում
10:23 27-12-2016
Բացի քո և քո համախոհների «սիրտը հովացնելուց»՝ այդ «քլնգոցը» որևէ արդյունք չի տալիս. «Առավոտ»
2200 դիտում
10:01 16-10-2020
Սփյուռքի ֆինանսական հոսքերը, լոբբիստական բուռն աշխատանքը արդյունք են տալիս. «Փաստ»
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»